Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր հատվածում թաց ձյուն է տեղում: Տեսանելիությունն այստեղ անբավարար է:
Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: