Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում գործարկված թեժ գծով մինչ օրս Հայաստանի Հանրապետության (ԼՂ) անհետ կորած զինծառայողների վերաբերյալ 537 դիմում են ստացել։

«Տվյալները ստուգվել, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին: Աշխատանքը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: