Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, սակայն հատկանշական է, որ հանդիպմանը ներկա չեն եղել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամները, որոնք պատերազմի առաջին իսկ օրվանից 400 հոգանոց ջոկատով առաջնագծում էին եւ ունեցել են 29 զոհ ու բազմաթիվ վիրավորներ, գրում է Yerkirmedia-ն:
Ըստ աղբյուրի՝ Դաշնակցության կամավորական ջոկատից հայտնել են, որ իրենք հրավիրված չեն եղել վարչապետի հետ հանդիպմանը: