Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:
«Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ: