Հունվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159798 դեպք, որոնցից 143640-ն' առողջացած, 2836-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 596416 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Այսպիսով' երեկ կատարվել է 540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 285 առողջացած և 8 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 687 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։