Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160027 դեպք, որոնցից 144091-ն' առողջացած, 2850-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12398 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 597504 թեստավորում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Այսպիսով' երեկ կատարվել է 1088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 14 մահվան դեպք: