Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Տերոյանը գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ խնդրանքով
Ես որպես զոհված զինվորի ծնող ոչ մի տեղեկություն չունեմ իմ որդու մասին, բացի այն որ նա զոհվել է Ղարաբաղում։
Կուզենայի իմանալ որդուս հետ ծառայած և ողջ մնացած զինվորների մասին։ Ցանկացած տեղեկություն նրա վերջին օրերի և ժամերի մասին և իհարկե նրա մահվան մանրամասնությունների մասին։
Խնդրում եմ գրել ցանկացած տեղեկություն մեզ համար դա կլինի մեծագույն սփոփանք։
Ահա նրա տվյալները- ՏԵՐՈՅԱՆ ՊԱՐԳԵՒ 2019_2-2021
Մարտակերտ քաղաքի մեջի գունդ 3 րդ գումարտակ։
Ահա այն ամենը ինչ որ գիտեմ։
Խնդրում եմ հնարավորինս մեծ տարածում տալ»։