Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ «Սովետաշենի բանտում», այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 09։30-ի սահմաններում բանտի հերթապահ աշխատակիցները նկատել են, որ բանտի կարանտինային թիվ 10 խցում սավանով ճաղավանդակից կախված տղամարդ կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վալերի Կոմենդանտն է։
Աղբյուրը նաև հայտնում է, որ նա 2020 թվականի օգոստոսի 20-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որպես կասկածյալ ՀՀ քր. օր. 38-267 պրիմ 1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քր. օր. 34-266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։