Արցախի ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Կիրակոսյանի դեպքի առթիվ քննությունը շարունակվում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Այս պահին քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների` դեպքը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով է տեղի ունեցել, ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի»,- ասաց Սարգսյանը:
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել 2000 թ. ծնված զինծառայող Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: