Պատերազմից հետո իշխանությունները հանրությանը բացահայտ մեսիջներ են անում՝ հասկացնելով, որ Ամուլսարի հանքի վերաշահագործումը կրկին իրենց օրակարգում է: Սկզբում այդ մասին ակնարկեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ով հայտարարեց, որ Լիդիանը կարող է դառնալ Հայաստանի թիվ մեկ հարկատուն: Այնուհետև ուշագրավ է, որ քար լռություն են պահպանում մշտապես ակտիվ էկո ակտիվիստները: Իսկ այսօր արդեն ԱԺ-ում իմքայլականները դժգոհում են՝ հանքի վերաբացման հարցը ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներից, որը իր եզրակացության մեջ նշել է հանքի վերաշահագործման անթույլատրելիությունը:
Ըստ էության, Սոթքի հանքի համար իշխանությունները չպայքարեցին հենց Ամուլսարի վերաբացման հարցում խոսելու տեղ ունենալու համար: Իհարկե, նրանք հանրությանը կհամոզեմ, որ բյուջեին հարկեր են պետք և այդ հարկերը կարող է վճարել Լիդիանը, միայն թե հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդպիսի մեծ պատրաստակամությամբ Ադրբեջանին նվիրվեց թոփ հարկատու հանդիսացող Սոթքի հանքը:
Հանքի վերաբացումով իշխանությունները լուծելու են ոչ միայն փողի հարցը, այլ նաև փորձելու են սիրաշահել Արևմուտքին, քանի որ արդեն իսկ ակնհայտ է՝ Արևմուտքը դժգոհ է Փաշինյանից, իսկ վերջինիս համար Ամուլսարի վերաբացումը կարող է Արևմուտքին քաղաքական ռևերանս անելու հոյակապ հնարավորություն ընձեռել...