ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանի հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է: Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական «ֆաշիզմի»մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև ինչքանով մեզ հայտնի է, այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես այստեղ անելիք ունի, պարզապես պետք է այդ դրոշմանիշն ի ցույց դնել միջազգային հարթակներում»,- ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը նշեց, որ ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ և իրենց խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը: