Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտմանը, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ին։

Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 581 պատգամավոր, դեմ՝ 50-ը, ձեռնպահ են մնացել 44-ը:

Նշենք, որ Եվրախորհրդարանի՝ միջազգային հարցերով ընդունված բանաձևերը հռչակագրային բնույթ ունեն, ոչ թե պարտադիր: Սակայն Եվրամիության մյուս ինստիտուտները պետք է հաշվի առնեն ԵԽ կարծիքը:

Հիշեցնենք, որ Նավալնիին ձերբակալել են Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում: Վերջինս հայրենիք է վերադարձել Բեռլինից, որտեղ բուժում էր ստանում օգոստոսի վերջերից: Նրան ձերբակալել են պայմանական ազատազրկման ժամկետները խախտելու համար: