Տավուշի մարզը կլինի շուրջ 20 արցախցի ընտանիքի նոր բնակության հասցեն. արցախցի առաջին ընտանիքն արդեն գարնանը կտեղափոխվի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր՝ սեփական տուն՝ մշտական բնակության։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

 

«Փարոս» հիմնադրամը պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տունը թողած ընտանիքներին Տավուշի մարզում վերաբնակվելու հնարավորություն է տալիս:

 

«Փարոս» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սևան Ամիրյանի կանխատեսումներով՝ այդպիսի հնարավորություն կունենա շուրջ 20 ընտանիք, հույս ունի՝ թիվը կավելանա:

 

Ներքին Կարմիրաղբյուրում արդեն մի քանի տուն ընտրել են, գնել, հիմա վերանորոգման փուլն է:

 

Ընտանիքները կվերաբնակեցվեն ոչ միայն Ներքին Կարմիրաղբյուրում, այլև մարզի մի քանի այլ գյուղերում: