Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը, հայտնում է ԱԳՆ-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցով ժամանել է Հայաստան:
Հիշեցնենք, որ նախքան Հայաստան այցելելը Զարիֆը եղել է նաև Ադրբեջանում, Ռուսաստանում, իսկ Հայաստանից հետո Իրանի ԱԳ նախարարը պետք է այցելի Վրաստան և Թուրքիա: