Ազգային ժողովի պատգամավորը, այն էլ փոխխոսնակը մինչև հիմա չգիտի, որ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ սկզբում պատգամավոր է ընտրում, խորհրդարան ձևավորում, հետո վարչապետ է նշանակվում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպե՞ս կարելի է ասել, թե Հայաստանի Հանրապետության ամբողջ հարցը մտցնել ԱՅՍ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ (ենթադրում եմ նիստերի դահլիճ) և մի քանի տասնյակով որոշելն անընդունելի է։ Բա էլ ի՞նչ եք անում Ազգային ժողովում։
Երկու տարի է եվրոպական տարբեր երկրներում խոսում եք խորհրդարանի դերի կարևորության մասին, հիմա եկել ասում եք, որ մի անձի հարցը խորհրդարանը չպիտի որոշի։ Ախր լավ էլի․․․
Բա ու՞ր մնացին խորհրդարանական երկրի մասին լեգենդները»: