Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին։
Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։