ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:

 

Ալվարդ Հունանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա' Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

 

Ռուզաննա Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա' Հայաս տանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

 

Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրել է' ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները: