Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ստորագրել է հրամանագիր' 2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: