Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է հրապարակել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակման մասին, նորմատիվային ակտը կառավարության հաստատմանը կներկայացվի նախարարների կաբինետի ապրիլի 14-ի նիստում, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ը:

 

«Ինտերպրեսնյուս» գործակալության հաղորդման համաձայն՝ տեղական ընտրությունների անցկացման ավելի վաղ նշված ամսաթիվը՝ հունիսի 15-ը, չի փոխվել:

 

Այս տարի Վրաստանի տարբեր տարածաշրջանների 12 խոշոր քաղաքների քաաղաքագլուխների, վարչակազմերի և ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրությունները տեղի են ունենալու ուղղակի քվեարկության ճանապարհով: Մինչ այդ ուղղակի քվեարկությամբ ընտրվում էր միայն Թբիլիսիի քաղաքապետը:

 

Տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունները կայացել են 2010 թվականի մայիսի 21-ին: