«Աերոֆլոտը» մարտ-ապրիլ ամիսներին չեղարկում է թռիչքները Մոսկվայից Երևան: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Մասնավորապես մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը չեղարկվում են թռիչքները Մոսկվայից դեպի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Երևան։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է՝ կապված կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների երկարաձգման հետ։