Ռուսաստանից Արցախի բնակչությանը հումանիտար օգնություն ուղարկելու գործընթացը շարունակվում է։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսաստանի հայ համայնքի կողմից հումանիտար օգնության նոր խմբաքանակը՝ 50 տոննա, երեկ երեկոյան Մոսկվայից ուղարկվել է Երևան:

Որպես աջակցություն՝ Երևան են ուղարկվել դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ: