Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ ապրիլի 7-ին Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ, այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:
Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։