Հայաստանն ու Ադրբեջանը հինգշաբթի ռուս խաղաղապահների օժանդակությամբ գերիների հերթական փոխանակումն են իրականացրել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ գերի, հինգ գերի էլ վերադարձել է Երևան»,- ասել է նա: