Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թովուզում տեղաբնակները գերեվարել են հայ-ադրբեջանական սահմանը հատած 20-22-ամյա հայ երիտասարդի: Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին:

 

Ադրբեջանի ԱԱՆ Թովուզի շրջանային բաժանմունքի պետ Ազադ Գուրբանովը նշել է, որ ձերբակալվածը ռուսերենին չի տիրապետում: Նրան տեղափոխում են Բաքու: Գերեվարված անձի անունն ադրբեջանական կողմը չի հայտնում:

 

«Արմենպրես»-ը դեռեւս չի հաստատում լուրի իսկությունը եւ փորձում է պատասխանատու մարմիններից ստանալ պաշտոնական տեղեկություն: