Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոմանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:
«Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- նշեց Ռոմանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն Հայատան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողին մարմին: Ավելի ուշ ՊՆ հայտարարություն տարածեց, որ այդ զինծառայողը 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։
Կարող եք ընթերցել նաև՝ «Տարոնն ամուսնացած էր, ունի մանկահասակ որդի. մանրամասներ՝ Բաքվից Երևան տեղափոխված ավագ լեյտենանտից»: