Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր տարիների աշխատանքի է հրամանագրել անձանց, որոնք ժամանակ առ ժամանակ աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել ու հափշտակվել աշխատավարձի գումարներ։ Նախապատրաստված նյութերի ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դպրոցի տնօրենը երեք կանանց հրամանագրել է որպես գրադարանավար, պահակ ու հավաքարար, իսկ երկու տղամարդու՝ դասարաններում տեղադրված վառարանները վառող, որոնք 2004-ից 2020 թվականներին տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չեն ներկայացել։ Աշխատանքային տեղեկագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ և նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Ապօրինությունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, վատնման եղանակով հափշտակվել է 3 միլիոն 130 հազար դրամից ավելի գումար։ Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։
Առաջարկում ենք նաև
04/02/24 18:30
Հրդեհ՝ Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում
20/12/23 18:00
Նորատուսցիները հավաքը չեն դադարեցնում, գյուղի կենտրոնում կրակներ են վառել (տեսանյութ)
13/03/23 11:40
Հրդեհ՝ Նորաբակ գյուղի դպրոցում․ աշակերտները տարհանվել են
20/04/22 10:24
Ախլաթյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել
03/11/21 17:33
Նախատեսվում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ․ Խաչատրյան
01/09/21 16:05
ՌԴ Խաբարովսկ քաղաքի դպրոցում սեպտեմբերի 1-ին պորտապար են ցուցադրել (լուսանկարներ, տեսանյութ)
31/08/21 11:09
Վերահաստատում եմ՝ ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Կութ գյուղի տարածքը․ ՄԻՊ (տեսանյութ)
18/01/21 20:11
Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ)
Ամենադիտված
Լրահոս
21:17
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
11:50
Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
09:57
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
09:43
Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
09:04
«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար
16:20
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
13:42
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
13:40
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են
09:43
«Ժողովուրդ». Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից
09:30
«Ժողովուրդ». Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189
08:58
«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում