Կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ' Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ' նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջև այլևս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է ինքնորոշման իրավունք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Դեկրետը դեկտեմբերի 2-ին հրապարակվել է Բաքվի «Կոմունիստ» թերթում: Ավելին, դրանից հետո Ադրբեջանի հեղկոմն ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում են ՀՍԽՀ մասեր»: Որոշում-դիմումը տպագրվել է Երեւանի «Կոմունիստ» թերթի 1920 թ. դեկտեմբերի 7-ի համարում:
Հետաքրքիր փաստ է նաև, որ ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոն 1921 թ. հունիսի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարությանը հանձնարարել է Հռչակագրով հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելու մասին»: Բյուրոյի որոշումն ընդունվել է միաձայն, կողմ արտահայտվողների թվում է եղել նաեւ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը»,- գրել է նա: