Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Երեւանում տեղի ունեցած գողության փաստով, գրում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Ռուբինյանց փողոցի 28 հասցեում գտնվող Երեւանի բնակիչ Երեմ Թ․-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետի երկաթյա դուռը, մտել ներս եւ այնտեղից գողացել շինարարական գործիքներ։

Գողության պահը արձանագրվել է այնտեղ տեղադրված տեսախցիկի կողմից, որը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից առգրավվել է։ Տեսախցիկով պարզ երեւում է գողություն կատարողի դեմքը, սակայն մինչեւ այժմ Ոստիկանությունն ու քննչական բաժինը չեն կարողանում հայտնաբերել նրան։

Կայքը ներկայացնում է տեսանյութը՝ հույսով, որ գողություն կատարող անձին ճանաչողներ կլինեն, ովքեր կարող են դիմել