ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված տոմսերով։

 
 

Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի:

Տոմսերը կարող են կիրառվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելությունների դեպքում։

Բաժանորդային տոմսերն աշակերտներին բաշխվում են դպրոցների միջոցով, որոնց վրա պարտադիր է դպրոցի կնիքը:

Մանրամասներն՝ այստեղ։