Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 41 տեղահանված:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 351 մարդ: Նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1191.3 հա տարածք, 350 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա:
Խաղաղապահները 28 հայ ուխտավորի Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք»,- ասված է հայտարարության մեջ: