Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին խնդրեց մեկնաբանել նրա հրաժարականի և Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին մամուլում տարածված լուրերը:
«Նախ ասեմ՝ հրաժարական չեմ տալու: Ունեմ տված խոստումներ ժողովրդին, որոնք հերթով կատարելով գնում եմ, և քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, ես այստեղ եմ և կատարում եմ դրանք՝ ձեզ հետ միասին»,- ասաց Մարությանը:
Նա անդրադարձավ նաև դեսպան նշանակվելու մասին լուրերին. «Չեխիայից առաջ ԱՄՆ-ում դեսպան էի, հիմա էլ պատրաստվում եմ Ճապոնիայում նշանակվել... Գիտեք՝ ամենասարսափելին այդ դեսպանների վիճակն է, որոնք կարդում են այդ լուրերը... Ճապոնիայի մասով կատակ էր»,- նշեց Երևանի քաղաքապետը: