Քիչ առաջ հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ոստիկանների գործողություններին՝ թողել է հետևյալ մեկնաբանությունը.
«Այնտեղ գտնվող կանանցից մեկը այս խառը իրադրությունում ասաց, որ նույն բանն է կատարվում, ինչ կատարվում էր Սումգայիթում: Կարող է մի քիչ չափազանցացված է, բայց ոստիկանների ատելությունը դեպի ժողովուրդը իրոք շոկի է մատնում տեսանյութը դիտողին: Թուրքերը հասկացանք ինչի են հայ ժողովրդին ատում: Բայց մեր ոստիկանները ինչու են հայ ժողովրդին ատում՝ անհասկանալի է»: