![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/239556.png&w=300&h=200&mt=1612967112)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման, երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հնտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայնմանը, մի շարք նոր կրթական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։