Նոր Հայաստանում կար մի նախաձեռնություն, որը կոչվում էր «Ռեստարտ», և տարատեսակ միջազգային ֆոնդերից, հատկապես Սորոսի ֆոնդից, ստացած իր դրամաշնորհները բացատրում էր՝ ուսանողների շահերի պաշտպանությամբ, երիտասրադներին կրթական ոլորտում աջակցելու ցանկությամբ և նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում երկու լուրջ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի կենտրոնում հենց ուսանողներն էին, դիմորդները, կրթական հարցերը: Այսօր էլ պարզ դարձավ, որ կառավարությունը որոշել է լիկվիդացնել բուհերի ինքնավարությունը, ինչը ինքնին Սահմանադրության խախտում է:
Եվ այս ամենի ֆոնին տարակուսելիորեն լուռ են երբեմնի ակտիվիստները: «Ռեստարտի» թիմը, կարծես, մոռացել է՝ «ինչի համար էին հավաքվել», այն պարզ պատճառով, որ նրանց կողմից չի արվել պայքարող ուսանողներին, բերման ենթարկվող դիմորդներին պաշտպանելու գեթ մեկ հայտարարություն: Ստացվում է՝ այս նախաձեռնության գլխավոր նպատակը Սորոսից գրանտ պոկելն էր, ԵՊՀ ռեկտորից ազատվելը, սեփական հիմնադրամը հիմնելը, իսկ եթե կրթական ոլորտի բարեփոխումների համար պայքարելու հրաման վերևներից չկա՝ նշանակում է, որ ուսանողները պետք է իրենք տեսնեն իրենց գլխի ճարը: Ռեստարտը ունի շատ ավելի կարևոր խնդիրներ օրակարգում, օրինակ՝ ուժայիններին թիրախավորելը, ԱԱԾ շենքի դիմաց ցույց անելը, դատական բարեփոխումների վերաբերյալ քննարկում կազմակերպելը: Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք երկակի ստանդարտների դասական կիրառման հետ…