Դաղստանի բնակիչ Դաուդ Դաուդովը թաղման ժամանակ մահացած նորածինների փոխարեն տիկնիկներ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է Baza-ն:

Տղամարդն ասել է, որ իր երկու երեխաները մահացել են ծնվելուց անմիջապես հետո Ստավրոպոլի ծննդատանը: Սակայն նա չի կարողացել հուղարկավորել նրանց. սգո արարողության ժամանակ նա նկատել է, որ նորածինների փոխարեն, տակդիրների մեջ փաթաթված տիկնիկներ են:

«Ես սգում էի երեխաներիս համար: Նրանք ո՞ղջ են »,- զարմացած հարցրել է նա:

Թե եվ և ինչու կարող էր երեխաներին փոխարինել տիկնիկներով` անհայտ է: Դեպքով զբաղվում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը: