Հնդկաստանի Լաքհնաու քաղաքում երիտասարդ «հանգուցյալը» թաղման արարողության ժամանակ «վերակենդանացել» է, հաղորդում է Life.ru-ն:

 

20-ամյա Ֆուրկան Մոհամադը ավտովթարի հետևանքով հունիսի 20-ին հիվանդանոց էր տեղափոխվել: Նրա ընտանիքը 3 օրում բուժման համար մասնավոր կլինիկային շուրջ 10 000 դոլար էր վճարել:

 

Մահվան լուրը ստանալուց հետո երիտասարդի համար գերեզմանափոս է փորվել, սակայն թաղման արարողության ժամանակ ներկաներից մի քանիսը նկատել են, որ նրա վերջույթները շարժվում են, և ենթադրյալ հանգուցյալը շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրան անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքի են միացրել: