«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն ավելի հայտնի է որպես Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ, նոր տնօրեն է ունենալու։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ իշխանության համար այդ «սուրբ» գործը վստահվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանին, ով հայտնի է որպես մամուլի եւ մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի դեմ իր մեդիա գրոհներով կամ ինչպես իշխանություններն են սիրում ասել՝ մեդիատեռորով: 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիս-հունիս ամիսներին, Լիլի Մինասյանն ակտիվ առաջնորդում էր մի շարք թերթերի դեմ արշավը։ Մասնավորապես, հունիսի 23-ին գրառում է կատարել ֆեյսբուքում եւ նշել՝ #ՄերժիրՀրապարակին: Սպառնում էր հաջորդիվ լուծել նմանատիպ կայքերի հարցերը:
Նման լոյալության դիմաց Մինասյանին որոշ ժամանակ անց նշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ ընթացքում վերջինս հասցրեց աչքի ընկնել իր էքսցենտրիկ պահվածքով: Ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում էր «Փաստինֆոն»-ն: Ըստ կայքի տեղեկությունների՝ Լիլիթ Մինասյանը իր նման քայլը բացատրել է նրանով, որ փորձել է ստուգել պետական պահպանության աշխատակիցների զգոնությունը: Իր դուխով պահվածքով Մինասյանը աչքի էր ընկել նաև այն ժամանակ, երբ հնչեցնում էր հակասահմանադրական կոչեր և մարդկանց հրավիրում դատարանները շրջապատելու և դատարանների դռները ջարդելու:
Այսօր նա այլևս այդ պաշտոնին չէ և ինչպես նշեցինք՝ ամենայն հավանականությամբ ստանձնելու է իշխանական ֆեյքաբանակի կուռացիան: