Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախաձեռնությամբ, իսկ ավելի կոնկրետ՝ պետական մարմիններին հնարավորություն են ընձեռում լրագրողներին հարկ եղած դեպքում զրկել հավատարմագրերից։
Նորաթուխ պատգամավոր Լիլիթ Մինասյանը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր հայտնի «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի պաշտոնը: Մամուլը գրել էր, որ նրա ազատման պատճառ էր հանդիսացել Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկտը, վերջինս պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:
Սակայն էականը ոչ այնքան դա է, որքան փաստը, որ Մինասյանը, կարծես, անգամ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո էլ դուրս չի գալիս «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի դերից: Բնական է, որ եթե սահմանափակվում է անաչառ և պրոֆեսիոնալ լրագրողների աշխատելու դաշտը, իսկ Մինասյանի և թիմակցի հեղինակած նախագիծը դժվար թե այլ արդյունք տա՝ էականորեն մեծանալու է ֆեյքերի գործունեության դաշտը: Ստացվում է՝ Լիլիթ Մինասյանը, չկարողանալով կտրվել աշխատանքի նախկին վայրից, փոխարենը որևէ հասարակական խնդիր լուծող նախագիծ հեղինակի և բերի օրակարգ, հարկատուների հաշվին զբաղված է «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին օգնելով...