Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել նրանց ենթադրյալ քաղաքացիների 7 դիակների աճյունները, որոնք անհետացել էին առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Ըստ անհետ կորած անձանց պետական հանձնաժողովի զեկույցի՝ 2020 թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրի շրջանակներում շարունակվում են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետացած անձանց որոնման աշխատանքները։ Աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին՝ Շուշիի հարակից տարածքից։