PROJECT LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի բանաստեղծների ստեղծագործություններ, երգ է նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին:

«Ռեքվիեմ» երգի հոլովակն արդեն համացանցում է: Երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումն իրականացրել է Խաչիկ Սահակյանը, պրոդյուսերը և ռեժիսորը Սուրեն Սահակյանն է, մենակատարը՝ Գոռ Սուջյանը: