ՀՀ վարչապետի աշխատակազմը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առարկություններ Հանրապետության նախագահի աշխատակազմից չի ստացել։ «Սիվիլնեթ»-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ նախագահը առարկություն է հայտնել՝ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի միջնորդության հարցում։
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ» և տեղեկացրել, որ ազատել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին։