Հայաստանի տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

 
 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

 Երևան քաղաքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: