Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղարաբաղում պատերազմում մահացած ադրբեջանցի զինծառայողների անունների նոր ցանկը։ Այնտեղ ներկայացված է 2881 անուն։

«Այս պահին աշխատանքներ են ընթանում 28 անհետ կորած զինծառայողի որոնողական աշխատանքների ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր 2858 մահացածի մասին։