Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է Արցախյան վերջին պատերազմի և այսպես կոչված' «Խոջալուի ցեղասպանության» մասին սերիալ նկարահանել:
Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին Ադրբեջանի մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթուն:
Վերջինիս խոսքերով' Էրդողանի հանձնարարությամբ' Ադրբեջանի հետ միասին կիրականացվեն ֆիլմերի և սերիալների նկարահանումների նախագծեր: