ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանին ու Վահրամ Մարտիրոսյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վահագն Թևոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»։
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վահրամ Մարտիրոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»: Սա նշանակում է, որ Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը։