Նախօրեին 12 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել: Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 հազար 712 տեղահանված, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները: