Արցախցիներին տեղափոխելու համար ամենօրյա գրաֆիկով Երևան-Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում, հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ին Արցախ են վերադարձել 250, 15-ին՝ 475, իսկ 16-ին՝ 560 արցախցիներ։ Վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է։