Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դիմումը Վարչական դատարան վարույթ է ընդունել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է TK & Partners իրավաբանական ընկերությունը, որը ստանձնել է Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:
«Վարչական դատարանն այսօր մեր հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին ժամը 11-ին: Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,–նշված է ընկերության հրապարական մեջ։
Միաժամանակ, իրավաբանական ընկերությունը նշում է նաև, որ համոզվել են' հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք'2021թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր էր ստորագրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։