Համացանցում երեկվանից սկանդալային տեսանյութ է տարածվում, որի կենտրոնում Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանն է: Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, հստակ երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը
Սա առաջին սկանդալը չէ, որի մեջ հայտնվում է Վարդապետյանը: Նրա հրաժարականը արդարադատության փոխնախարարի պաշտոնից կրկին ուղեկցվել է աղմկահարույց պատմությամբ: Փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող մի քրեական գործի հետ: Մամուլում առկա տեղեկություններով՝ Ա. Վարդապետյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից:2019 թվականի սեպտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իրավապահները պարզել են, որ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինի ներգործել են մարդկանց վրա, որպեսզի նրանք փող փոխանցեն «Խութ» բարեգործական հիմնադրամին, իսկ «Խութ»-ի տնօրենը փոխնախարար Վարդապետյանի հայրն է՝ Կարեն Վարդապետյանը: Մի շարք անձինք ցուցմունք են տվել Ա. Վարդապետյանի հոր դեմ, հարցաքննել են նաև Կարեն Վարդապետյանին, որը, սակայն, հերքել է իր կապն այդ գործարքների հետ;
Աննա Վարդապետյանը մոտ է այսպես կոչված' սորոսական շրջանակների հետ և հենց նա է համարվում վեթինգի գաղափարի ներդրման հեղինակը:
Բոլորին հետաքրքրում է, թե վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն, ինչպես է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։ Մեծ հաշվով, Ավետիսյանը Ռուստամ Բադասյանի առաջ քաշած թեկնածուն էր, սակայն մի տեղեկություն դուրս է մնացել հանրության ուշադրությունից։ Բանն այն է, որ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը, ըստ որոշ լուրերի, զբաղված է վարչապետի հրահանգները մինչեւ դատական համակարգ իջեցնելով եւ համակարգի կուրացիայով, երկար տարիներ եղել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի օգնականը։
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի կուռացիայով նույնպես զբաղվում է անձամբ Աննա Վարդապետյանը: Այսքանից հետո, ինչպես տեսնում ենք, պատկան մարմինները շարունակում են աչք փակել պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահման դեպքերի վրա...