Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ փախստականների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, ինչպես նաև բնակարաններով ապահովելու ու բնակարանային պայմանների բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ:
Նախագահը կարևորել է խնդրահարույց հարցերի վերհանման և դրանց լուծման ուղիների որոնման գործում համատեղ և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ: